ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.10.2021

Շնորհավորական ուղերձ Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ

     Այսօր Ճարտարապետի միջազգային օրն է:

     Այս օրը հատուկ նշանակություն ունի մեզ՝ հայերիս համար:
     Բարձրագույն այդ արվեստի՝ ճարտարապետության շնորհիվ մեր երկիրը միշտ եղել է մրցունակ աշխարհի ամենամեծ և հզոր երկրների կողքին: Դարերի ընթացքում ստեղծելով ճարտարապետական գլուխգործոցներ՝ մենք միշտ ունեցել ենք սեփական մտածողություն և միայն մեզ հատուկ գեղագիտական պատկերացումներ: Մեր լուծումները եղել են հստակ և նուրբ, խիստ և զարմանալի ներդաշնակ: Հայ ճարտարապետը ստեղծել է նոր ոճեր և ճարտարապետական տիպեր՝ պահպանելով յուրահատուկ մտածելակերպը, միշտ համահունչ և հարազատ մնալով ազգային ավանդույթներին:
     Շնորհավորում ենք բոլորիս այսօրվա կապակցությամբ: Թող անսպառ լինեն մեր ճարտարապետների եռանդն ու ստեղծագործական մտահղացումները, թող մեր Հայրենիքը միշտ լինի խաղաղ ու ոգեշնչող բոլորիս համար:
     Հավատանք ու վստահենք բանիմաց ճարտարապետին:
     Տոնդ շնորհավոր, ճարտարապե՛տ: