ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.09.2021

Շնորհավորական ուղերձ` ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ

            Հայաստան, երկիր դրախտավայր

     Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
     1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականության օգտին:
     Անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից է, հայ մարդու ինքնության ու անհատականության յուրակերպ դրսևորում, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղում:
Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ:
     Խոնարհվում ենք հազարավոր նվիրյալ հայորդիների, մարտնչած հերոսների առջև, նրանց  անձնազոհության շնորհիվ կերտվեց ազատ ու անկախ Հայաստան: Պարտավորվում ենք ամենօրյա աշխատանքով ամրապնդել  և ուժեղացնել մեր անկախությունը:
     Մեզանից յուրաքանչյուրի շնորհիվ է կերտվում Հայաստանի այժմեական կենսագրական պատմությունը, անկախությունը մեր  ներկան և ապագան է:
     Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում ենք խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:  Ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ բոլորիս: