ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.09.2021

Այսօր Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 113-րդ ամյակն է

            Ծնունդդ շնորհավոր Մեծ Վարպետ

     Այսօր Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան 113-րդ ամյակն է:
     Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը`  ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները: Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիական և ազգային ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված  ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում: «Արարատ»  տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կեսնսասիրությունը: Ժողովրդական իմաստությունը արտացոլող բազմաթիվ աղբյուր, հուշարձանները, ցրված լինելով Հայաստանով մեկ,  ճամփորդների լավագույն ուղեկիցներն են մշտապես: Չարենցի կամարը, 1915 թ. Ցեղասպանության զոհերին նվիրված  հուշարձանը Էջմիածնի Մայր տաճարի բակում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցումը հայ հոգևոր մշակույթի անգերազանցելի նվաճումներից են: Իսրայելյանի տաղանդը չի սահմանափակվել Հայոց հայրենիքը շենացնելով, այն ընդգրկել է նաև Սփյուռքի հայկական համայնքները: Սրա լավագույն դրսևորումներից է Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին, Միլանի Քառասուն մանկունք եկեղեցին և Մոնտեվիդեոյի Սուրբ Շնորհալու եկեղեցին:
     Վարպետի կենսագրության առավել մանրամասն ծանոթանալու համար անցնել հղումով՝  https://risraelyan.com/biography/