03.09.2021
Շնորհավորական ուղերձ
Արցախի Հանրապետության
քաղաքաշինության նախարար
Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
քաղաքաշինության նախարար
Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սարգսյան
Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձն է:
Մեր ընտրած ուղին բարդ է և դժվարին, սակայն անգնահատելի է՝ հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:Հատուկ երախտագիտությամբ պետք է հիշել մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին:
Հարգանքով՝ Արմեն ՂՈՒԼԱՐՅԱՆ