ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.05.2013

Ճշգրտվում են ծրագրի վերջին շահառուները

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին, անցկացվեց Շիրակի եւ Արագածոտնի մարզերի` Գյումրի, Մեծ Մանթաշ եւ Ծիլքար համայնքներում աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկման  արդյունքում ծրագրի շահառու ճանաչվեց 56 ընտանիք, որից`  54 ընտանիք  Գյումրից,  մեկը` Մեծ Մանթաշից և մեկը` Ծիլքարից:
Հիշենցնենք. վերոնշյալ ծրագիրը գտնվում է ավարտման փուլում եւ հանձնաժողովականները քննարկում են հերթացուցակներում ընդգրկված անօթեւաններին որպես ծրագրի շահառու ճանաչելու վերջին փաստաթղթերը: