ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.08.2021

Մահացել է անվանի երկրաբան Սերգեյ Մովսիսյանը


       ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի Շինարարների միությունը ցավով հայտնում են, որ օգոստոսի 16-ին Մոսկվայում մահացել է մեր երկրի արժանավոր զավակներից մեկը՝ անվանի երկրաբան Սերգեյ Մովսեսի Մովսիսյանը:
    Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1934 թվականին, Լենինական (ներկայիս՝ Գյումրի) քաղաքում: 1951 թվականին ավարտելով դպրոցը տեղափոխվել է Երևան, ընդունվել Պետական Համալսարանի Երկրաբանության ֆակուլտետը: Ավարտելուն պես աշխատանքի է անցել է «Հայարդնախագիծ» ինստիտուտում, սկզբում, որպես հանքախույզ երկրաբան, հետո, մինչև 1989 թվականը՝ երկրաբանական արշավախմբի ղեկավար:
1974 թվականին Սերգեյ Մովսիսյանն աշխատանքի է գործուղվում է Կուբայի Հանրապետություն: Աշխատել է Սանտա Կլարա (1974-1976 թթ.) և Կամագուեյ (1980-1982թթ.) քաղաքներում որպես ինժեներ հիդրոերկրաբան:
     Կուբայի կառավարությունը, 1975 թվականին, արդյունավետ աշխատանքի և նշանակալի ներդրման համար Սերգեյ Մովսիսյանին պարգևատրել է «Մոնկանդանտա զորանոցների գրավման 20 ամյակի» հոբելյանական մեդալով:
1985-1995 թվականներին պարոն Մովսիսյանը աշխատել է «Ինժնախագիծ» ինստիտուտում որպես Երկրաբանական քարտեզավորման բաժնի պետ, 1995-2002 թվականներին Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչությունում, իսկ 2002-2012 թվականներին «ՊԵՏԷՔՍՊԵՐՏԻԶԱ» երկրաբանական փորձաքննության կենտրոնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:
    2009 թվականին քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Սերգեյ Մովսիսյանը  պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով:
     ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի Շինարարների միությունը վաստակաշատ երկրաբան Սերգեյ Մովսիսյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցությունն են հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մասնագիտական հանրությանը: