19.08.2021
Մեկնարկել են մսուր-մանկապարտեզների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ համայնքներում (մոդուլային) տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: