ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.08.2021

Այսօր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Էդուարդ Խաչիյանի ծննդյան օրն է

Այսօր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ  Էդուարդ  Եփրեմի Խաչիյանի ծննդյան օրն է (օգոստոսի 17,1933թ.):
 
Էդուարդ Խաչիյանը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության ստեղծման ակունքներում, առանց նրա գիտական, մասնագիտական մեծ ներդրումների Հայաստանի Հանրապետությունը չէր ունենա քաղաքաշինական ոլորտի ամենապահանջված ՝ Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը, որը ոչ վաղ անցյալում վերամշակվեց՝ Երկրաշարժադիմացկուն շինարարություն․նախագծման նորմերի, և դարձյալ Էդուարդ Խաչիյանի ղեկավարությամբ։
 
Ավելի քան 250 տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 12 մենագրության, 5 հեղինակային արտոնագրերի, 15 նորմատիվա-հրահանգչական փաստաթղտերի, 60 գիտական հոդվածների տպագրված տարբեր երկներում:

Նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կարևոր առաքելությունն է իրականացրել կրթական ոլորտում: Պարոն Խաչիյանի ջանքերի արդյունքում ոլորտում հաջողություններն առավել քան իրական են՝ նրա իսկ կողմից կրթած որակյալ մասնագետների, գիտաշխատողների և գիտնականների շնորհիվ:

Հարգարժան պարոն Խաչիյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սրտանց շնորհավորում է Ձեզ տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններով ու ձեռքբերումներով պսակված տարիներ: