ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.08.2021

Մեկնարկել է Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցման ծրագիրը

Հուլիսի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում:

Արդեն տրվել է Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը, և ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատարը շրջել է թաղամասում: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը: Տիգրան Ավինյանը ծանոթացել է ապագա շենքերի մանրակերտներին, տեղում հետևել աշխատանքներին, ինչպես նաև զրուցել թաղամասի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Նյութի աղբյուրը` https://bit.ly/3yn6VYY
Տեսանյութը` https://bit.ly/3yjvAxv