Մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկում
«Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու խնդրով պայմանավորված 2021 թվականի հուլիսի 23-ին Քաղաքաշինության կոմիտեում տեղի ունեցավ քննարկում:
Նիստը, որը ղեկավարում էր Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, մասնակցում էին տեղակալներ Դավիթ Գրիգորյանը, Նունե Պետրոսյանը, վարչության պետեր և լիցենզավորման ստորաբաժանման մասնագետներ:
Ներկայացվեցին գործող օրենքներում նախատեսվող հետևյալ սկզբունքային
փոփոխություններն ու լրացումները՝
-Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների ռեյտինգավորման ներդնումը
-Քաղաքաշինական գործունեության մասնագետների հավաստագրումը ըստ
Կարգերի
-Քաղաքաշինական գործունեության կազմակերպությունների և մասնագետների
միասնական գրանցամատյանների (ռեեստրների) ստեղծում և վարում
-Շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդնում
-Շինարարության տեխնիկական հսկողություն իրականացողների
գործառույթների հստակեցում
Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետության ու վերահսկողության բարձրացմանը և Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմանը: