ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.07.2021

Տեղի ունեցավ «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի ժուրիի երկրորդ նիստը

     2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից  կազմակերպված «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի առաջին փուլի ամփոփման ժուրիի երկրորդ  նիստը, որի մեկնարկը տրվեց ներկայացված մրցութային աշխատանքների ցուցադրությամբ:
     2021 թվականի հուլիսի 22-ից ցուցադրությունը հասանելի կլինի լայն հանրության շրջանակին, յուրաքանչյուր ոք կարող է այցելել թանգարան և ծանոթանալ ներկայացված աշխատանքներին: «Կոնդ» թաղամասի վերակենդանացման մրցույթի ներկայացված աշխատանքներին կարելի է ծանոթանալ նաև https://kond.minurban.am/hy պաշտոնական կայքէջում:
     Մրցութային աշխատանքների ցուցադրությունը նախատեսվում է իրականացնել  նաև Կոնդ թաղամասում, որը թույլ կտա կոնդեցիներին մասնակից դառնալ մրցույթի առաջին փուլի ընթացքին:
     Ժյուրիի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: