Շնորհավորական ուղերձ` սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներին ուղղված
Սեյսմիկ պաշտպանության ծառայության հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սրտանց շնորհավորում է «Սեյսմիկ պաշտպանութան տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը» ստեղծվել է դեռևս 1991 թվականին որպես ՀՀ կառավարությանն առընթեր մարմին, իսկ այժմ ԱԻՆ-ի կազմում գործում է որպես «Սեյսմիկ պաշտպանութան տարածքային ծառայություն» ՊՈԱԿ: Այս կառույցի գլխավոր դերակատարությունը եղել է և մնում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը, բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը, որոնց դիմագրավելը տեսանելի է ողջ հանրությանը:
Կառույցի ստեղծման օրվանից կարևորել ենք Ձեր կողմից տարվող աշխատանքները, որոնք սերտորեն կապված են քաղաքաշինության ոլորտի խնդիրների լուծման հետ:
Կրկին անգամ շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ, մաղթում աշխատանքի ընթացքում ձևավորված համագործակցային հարաբերությունների ամրապնդում և համատեղ ձեռքբերումներ՝ հանուն երկրի և ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: