ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.07.2021

Տեղի է ունեցել «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը

     Օրերս տեղի ունեցավ «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը:
Ժյուրիի նիստը ղեկավարում էր ժյուրիի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը: Քննարկվեցին 1-ին փուլին առնչվող աշխատանքների կազմակերպման ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ կապված ժամկետների և գնահատման կարգի վերաբերյալ:
     Անդրանիկ նիստին մասնակցում էին ժուրիի անդամներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհդական Մարտուն Գրիգորյանը և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Եպիսկոպոսյանը:
     «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր ընդամենը 45 դիմում, իսկ վերջնական ներկայացվել է 16 աշխատանք:
     Առցանց նիստի ընթացքում ժուրին որոշեց հաջորդ նիստը իրականացնել ոչ առցանց, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ մինչ այդ պետք է տպագրվեն և փակցվեն  բոլոր ներկայացված աշխատանքները:
     Հիշեցնենք, որ Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանության, միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման և արդիականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2021 թվականի մարտի 10-ին հայտարարել էր երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։
   Մրցույթը բաց էր բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:

     Մրցույթի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  https://kond.minurban.am/hy