05.07.2021
Շնորհավորական ուղերձ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առթիվ:
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր։
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: