ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.07.2021

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի 11-րդ տեսահամաժողը

     Տեղի է ունեցել Հունգարիայի նախագահության նախարարների կոմիտեի շրջանակներում կազմակերպված Եվրոպայի խորհրդի Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի 11-րդ տեսահամաժողով, որին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանը և ճարտարապետութան և քաղաքաշինության վարչության խորհդական Մարտուն Գրիգորյանը:

     Կոմիտեի նախագահի տեղակալը, կարևորելով լանդշաֆտի դերն ու նշանակությունը, նշել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվել և իրականացվում են հստակ քայլեր, որոնք նպաստում են ուրբանիզացված միջավայրում լանդշաֆտի պահպանմանն ու ընդլայնմանը:

     Հայաստանում լանդշաֆտի կոնվենցիայի նախորդ կոնֆերանսից հետո մինչ օրս իրականացվել են հետևյալ գործառույթները. տարածական պլանավորման փաստաթղթերում ներառվել են նոր դրույթներ՝ ինչպես բնական, այնպես էլ մշակութային՝ քաղաքաշինական լանդշաֆտների առանձնահատկությունների պահպանությանն ուղղված: Նախորդ կոնֆերանսում քննարկված խնդիրներին համապատասխան լուծում ապահովելուն միտված նախաձեռնվել և մասնակի իրականացվել ու իրականացման և մշակման փուլում են գտնվում տարածական պլանավորման փաստաթղթերը ողջ հանրապետության տարածքների համար:

     Բնակավայրերի վարչական սահմաններում ներառված գյուղական հողերի համար ևս առաջարկվել են միջոցառումներ՝ տարածքների խնայողական օգտագործման ուղղությամբ, ինչպես գյուղական արտադրական նշանակության, այնպես էլ բնակավայրերի կառուցապատումների համար էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ:
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել և հայտարարել է մրցույթ՝ Երևան քաղաքում հնագույն քաղաքաշինական լանդշաֆտի՝ բարձրադիր բլրի վրա տեղակայված քաղաքի պատմական միջուկի` Կոնդ թաղամասի քաղաքաշինական և բնական լանդշաֆտների պահպանման և հարմարվողական վերաօգտագործմանն ուղղված:

     ՀՀ սահմանամերձ գյուղերի համար նախապատրաստվել է լանդշաֆտի մրցանակի համար մրցանակաբաշխություն, ծրագիրն ու պայմաններն ուղարկվել են շրջանառության:

     ՀՀ տարածքի զգալի մասի համար մշակվել են տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց շրջանակում  ՀՀ օրենսդրության մեջ ի կատարումն «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի» դրույթների իրականացման ներառված պահանջներին համապատասխան հատուկ ուշադրություն է դարձվել լանդշաֆտի վերլուծությանը, վերջինիս առավել արժեքավոր հատվածների պահպանությանը, լանդշաֆտին ներգծված լուծումների առաջադրմանը, ինչպես նաև դրանց խոցելի հատվածների վրա բեռնվածության մեղմմանն ու վերականգման  միջոցառումների առաջադրմանը: