Քաղաքաշինության կոմիտեի շնորհավորական ուղերձը գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ
Շնորհավորում ենք կադաստրի համակարգի բոլոր աշխատակիցներին, գեոդեզիստներին և հողաշինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ կարևոր դեր եք ստանձնել, հարգելի գործընկերներ, հատակագծման և տնտեսության արդյունավետության բարձրացման գործում:
Ցանկանում ենք, որպեսզի Ձեր մասնագիտական գործունեությունը բնագավառում շարունակվի իրականացվել բարձր մակարդակով, իսկ Ձեր արհեստավարժությունը, գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները լինեն մշտապես պահանջված:
Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում ենք բոլորիդ նորանոր ստեղծագործական հաջողություններ աշխատանքում և արգասաբեր համագործակցություն, ինչպես նաև համատեղ աշխատանքային ձեռքբերումներ: