18.06.2021
Շնորհավորական ուղերձ ճարտարապետ Լիլիա Ներսեսյանի ծննդյան օրվա առթիվ
Այսօր ճարտարապետ Լիլիա Ներսեսյանի ծննդյան օրն է (հունիսի 17,1926):
Լիլիա Ներսեսյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը:
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է՝ Երևանի թիվ 87 դպրոց, Ֆիզիկայի ինստիտուտի տեսական հետազոտությունների մասնաշենք, բնակելի տուն Երևանի Նորքի 4-րդ զանգվածում, «Երևանյան» ծառուղու վերակառուցում Ջերմուկում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի ճարտարապետների պալատը շնորհավորում են տիկին Ներսեսյանին 95-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն։