ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.06.2021

Հանդիպում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում շինարարական կազմակերպություների ներկայացուցիչնրի հետ, որը վարում էր Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:   
     Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, միության մի շարք անդամներ և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:
     Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը ներկայացրեցին «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերը:  
     Ներկայացվեցին նախատեսվող սկզբունքային փոփոխությունները: Գործող օրենսդրությամբ շինարարական կազմակերպությունները անկախ իրենց փորձառությունից, կատարված աշխատանքների ծավալից ու բարդությունից, աշխատակազմի քանակից, տեխնիկական հնարավորություններից լիցենզավորվում են միևնույն ընթացակարգով և իրավահավասար լիազորություններով: Ներկայացված օրենքի նախագծերով լիցենզավորման գործընթացում նախատեսվում է սահմանել դասակարգման աստիճաններ, որոնք հնարավորություն կտան հաշվի առնելով վերոհիշյալ չափորոշիչները՝ շինարարական ընկերություններին տալ իրենց տեխնիկական հնարավորություններին համապատասխան քաղաքաշիանական գործունեության լիազորություններ:
     Շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին այն չափորոշիչների նպատակահարմարությունը, որոնցով կգնահատվեն ընկերությունները դասակարգման գործընթացում:
     Ներկայացվեցին նախագծերում նախատեսված շինարարական ոլորտի մասնագետների որակավորման, հավաստագրերի տրամադրման գործընթացները և դրանց շարունակական մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ եղավ ներկայումս քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և մասնագետների ռեեստրների ստեղծման և դրանց հետագա վարման ընթացքին:
     Քանի որ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերը նախապես ուղարկվել էին մասնակիցներին, և նրանք հասցրել էին ծանոթանալ, ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկայացված նախագծերի վերաբերյալ տրվեցին բազմաթիվ կարծիքներ և առաջարկություններ: