10.06.2021
Տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը
Օրեր առաջ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից Գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է նախագահին կից Գիտատեխնիկական խորհուրդ, որը զբաղվելու է շինարարությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, տեղական հումքի օգտագործմամբ արտադրական միավորներին աջակցության խնդիրներով, շենքերի և շինությունների նախագծման, շինարարության ու շահագործման ընթացիկ և հատուկ դեպքերում հատուկ տեխնիկական պայմանների մշակման հարցերով, գիտական ներուժի մասնակցությամբ մասնագիտական (այդ թվում փորձագիտական) եզրակացությունների տրամադրման, գիտահետազոտական և փորձարարական բազայի ձևավորման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման ու արդիականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման խնդիրներով , ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում խնդրահարույց իրավիճակների լուծման համար արդյունավետ և հստակ ընթացակարգեր սահմանելու համար պահանջվում են մասնագիտական, տեխնիկական և ֆինանսական նշանակալից ռեսուրսներ:
«Թեև Գիտատեխնիկական խորհրդի եզրակացություններն ու առաջարկները կրելու են խորհրդատվական բնույթ, սակայն միտված են լինելու ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրները հնարավորինս արդյունավետ կարգավորելու»,-նիստի ընթացքում հավելել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Քննարկվել են «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերը, կառուցապատողների հայկական ասոցացիայի կողմից ներկայացված ներդրումային քաղաքականության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերում ներհամայնքային ճանապարհների սալարկման, մոդուլային տիպի նախադպրոցական հաստատությունների համար մշակված տիպային նախագծերի տեղակապման մասին հարցեր: