07.06.2021
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառում Շուռնուխ գյուղում
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ երեխաների համար կազմակերպել էր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կրթական, մշակութային և սպորտային միջոցառում:
Դպրոցի հարակից տարածքում կազմակերպվել էր մի շարք միջոցառումներ՝ միտված փոքրիկների օրն առավել հետաքրքիր ու գեղեցիկ դարձնելուն, ինչպես նաև տարբեր տեսակի խաղ-մրցույթներ, որի նպատակն էր բացահայտել երեխաների ստեղծագործական տաղանդը, իսկ օրվա ավարտին երեխաներին հանձնվեցին պատվոգրեր, նվերներ: