Քաղաքաշինության կոմիտեի ստորաբաժանումների համար կազմակերպվել էր շնորհանդես-քննարկում
Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2021 թվականի մայիսի 27-ին Քաղաքաշինության կոմիտեի ստորաբաժանումների համար կազմակերպել է շնորհանդես-քննարկում:
Քննարկմանը մասնակցել են Կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի գլխավոր քարտուղար՝ Արամ Մկրտչյանի գլխավորությամբ:
Նախարարության պատվիրակությունը, որը գլխավորում էր նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ Գայանե Գաբրիելյանը, ներկայացրել է Վարչապետի 04.05.2021թ. N472-Լ որոշմամբ հանրային ներդրումային ծրագրերի վերհանմանը և մշակմանը ներկայացվող պահանջները, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից նմանատիպ ծրագրեր ներկայացնելու ընթացակարգը, ձևաչափը և այլ մանրամասներ:
Պատվիրակության կողմից փոխանցվել է նաև նախարարության պատրաստակամությունը՝ մեկնարկային փուլում այդ ծրագրերի մշակմանն աջակցելու հարցում: