26.05.2021
Բազմաբնակարան շենքերի շինարարության հետ կապված քննարկում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ կազմակերպվել է հանդիպում Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության հետ կապված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շուրջ, որի ընթացքում քաղաքացիները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները:
Բարձրացված հարցերին տրվել է համապատասխան ընթացք և պայմանավորվածություն է ձեռք բերվել բնակիչներին հուզող հարցերը տեղում ուսումնասիրելու նպատակով այցելություն կատարել խնդրահարույց տարածքներ: