ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.05.2021

Քննարկում «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում քաղաքաշինության բնագավառում փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակող կազմակերպություների և նախագծողների հետ, որի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և  Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը ներկայացրեցին «Քաղաքաշինության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերը: Ներկայացվեցին ինժեներական բաժինների մշակմամբ զբաղվող կազմակերպությունների և նախագծողների ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման, մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, Քաղաքաշինության կոմիտեի կողմից քաղաքաշինական գործունեություն ծավալող կազմակերպությունների և մասնագետների ռեեստրների ստեղծման և էլեկտրոնային լիցենզավորման գործընթացների հիմնական դրույթները:

     Մասնակիցները դրական գնահատեցին ներկայացված նախագծերը, հանդիպումը  շարունակվել է հարց-պատասխան ձևաչափով: