Այսօր վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ծննդյան օրն է
Այսօր վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ծննդյան օրն է
(մայիսի 20,1936թ․):
Սաշուր Քալաշյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ. աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է պարոն Քալաշյանին 85-ամյա տարեդարձի առթիվ՝ մաղթում քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: