ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.05.2021

Շուռնուխում մեկնարկել են տները կորցրած քաղաքացիների համար նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Դեռևս տարեսկզբին մեկնարկած Շուռնուխի Նոր թաղամասի ճանապարհի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին:

Նոր թաղամասը աստիճանաբար վեր է ածվում մեծ շինհրապարակի:

Օրերս Շուռնուխում մեկնարկել են տները կորցրած քաղաքացիների համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Մայիսի 11-ին տեղի է ունեցել հերթական աշխատանքային շրջայց Սյունիքի մարզ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի մասնակցությամբ: Խմբին Գորիսում միացել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Արդեն մի քանի օր է մեկնարկել են բնակելի տների հիմքերի փորման աշխատանքները: Փորվել են 13 տների հիմքերը, այցի օրը տներից մեկի հիմքերի բետոնացումն էր սկսվել։

Պատվիրակությունը ծանոթացել է տարվող աշխատանքներին, ինչպես նաև տեղում տրվել են շինարարության ընթացքում ծառացած խնդիրներին լուծումներ: Հիմական խնդիրը խմելու ջրի հարցն է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը վստահեցնում է՝ աշխատանքներն ընթանում են կանոնակարգված և մշտապես վերահսկվում են:

Կառավարությունը նախատեսում է լուծել նաև Շուռնուխի Նոր թաղամասի, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների զբաղվածության հարցը:

Մինչև տարեվերջ 13 տները պատրաստ կլինեն և տերերին կհանձնվեն վերանորոգված վիճակում։