ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.05.2021

Մոսկվայում տեղադրվեց վաստակավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը

     Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ վաստակավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանի հանդիսավոր բացումը: Հալաբյանի բրոնզաձույլ արձանն իր ձեռքում պահում է գծագրեր, որոնցում սխեմատիկ պատկերված է ճարտարապետի ամենահայտնի կառույցներից մեկի՝ Ռուսական բանակի թատրոնի հատակագիծը:
     Բացման արարողությանը ներկա էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ով թանգարանի Հալաբյանի ֆոնդից տասնյակ փաստաթղթերի` այդ թվում, ճարտարապետի մի շարք նամակագրությունների կրկնօրինակները նվիրել է Մոսկվայի Ալեքսեյ Շուսևի անվան ճարտարապետության թանգարանին:
     «Կարո Հալաբյանը շատ մեծ ներդրում ունի սովետական, մասնավորապես Ռուսաստանի  ճարտարապետության զարգացման մեջ: Արվեստի վաստակավոր գործիչը կյանքի  ամենաբեղուն ժամանակներն աշխատել է Մոսկվայում» ,- ասում է Մարկ Գրիգորյանը և ավելացնում, որ հուշարձանի բացման արարողության ելույթի ընթացքում ներկա գտնվող հյուրերին ներկայացրել է ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի՝ 1929 թվականին Վխուտեմասն ավարտելուց հետո Երևան վերադարձը, պատմել, թե ինչպիսի փոփոխություններ են առաջ քաշել հայկական ճարտարապետության մեջ, քանի որ երիատասարդ էին, նոր գաղափարներով ու եռանդով լեցուն:
     Պաշտոնական բացման արարողությունից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հետևել է հյուրերի ընդունելություն, որտեղ Մարկ Գրիգորյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին հանձնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը, Սամվել Կարապետյանի՝ «Եղեռն եղեռնից հետո» գիրքի հետ միասին, հուշարձանի բացման կապակցությամբ:
     Հուշարձանի տեղադրման գաղափարը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն է, իսկ այն կանգնեցվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։