03.05.2021
Շնորհավորական ուղերձ` Մարկ Գրիգորյանի ծննդյան տոնին նվիրված
Մոլորակը խիստ կարիք ունի խաղաղապահների, բուժողների, պատմիչների և բոլոր տեսակները սիրողների։ Նա կարիք ունի մարդկանց, ում կողքը հաճելի է ապրել։ Մոլորակը կարիք ունի բարոյական մարդկանց, ովքեր պատրաստ են նետվել պայքարի` հանուն աշխարհը կենդանի և մարդասեր դարձնելու…
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներով լեցուն բեղմնավոր կյանք: