ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.04.2021

ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 41-րդ նստաշրջան

     Ապրիլի 23-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 41-րդ նստաշրջանը, որն այս անգամ կազմակերպվել էր ՌԴ շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարարության կողմից։ Նստաշրջանի աշխատանքները վարել է ՌԴ շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Իռեկ Ֆայզուլլինը։
     Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ ի դեմս նախագահի տեղակալներ Դավիթ Գրիգորյանի և Նունե Պետրոսյանի։
     Նստաշրջանի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հանդես է եկել «Ինֆորմացիոն մոդելավորման տեխնոլոգիայի ներդրման առանձնահատկությունները կապիտալ շինարարության բոլոր փուլերում» խորագրով զեկույցով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում։
     Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանում ինֆորմացիոն մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ առավել գործնական քայլեր և աշխատանքներ իրականացնելու նպատակով։
     ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստը կրում է ամենամյա բնույթ, որը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետություններից մեկում։