29.04.2021
Եղիազար Վարդանյան. «ՃՇՀԱՀ-ում ապագա ուսանողների համար ունենք հստակ առաջարկներ»
Հայաստանում ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթությունը սկիզբ է առել 1921 թվականի հոկտեմբերից, երբ հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որի տեխնիկական ֆակուլտետում բացվեցին ինժեներաճարտարապետական ու ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտությունները: 1927 թվականի փետրվարին այդ մասնագիտություններն անվանափոխվեցին. առաջինը վերանվանվեց «քաղաքացիական շինարարություն», իսկ երկրորդը` «ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն»:
Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև ներկայիս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ընկած 100 տարիներին ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բուհը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ներդրումն են ունեցել երկրի ճարտարապետաշինարարական վերելքի գործում, դարձել գիտաշխատողներ, ուսումնական, նախագծային և շինարարական գործի հմուտ կազմակերպիչներ, ղեկավարել են ոլորտի զարգացման ընթացքը: Սկսած 1966 թվականից` Հայաստանում ճարտարապետի և շինարարի որակավորում են ստանում արտասահմանցի երիտասարդներ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտնի է աշխարհի ճարտարապետաշինարարական մասնագիտությամբ լավագույն բուհերի շարքում: Դրա վկայությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները միշտ էլ առաջնակարգ տեղեր են գրավում միջազգային մրցույթներում ու ստուգատեսներում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն զրուցել է ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Ինչպիսի՞ն է ՃՇՀԱՀ-ում ուսումնական գործընթացն այսօր: Արդյո՞ք համապատասխանում է ժամանակակից ճարտարապետության և շինարարության պահանջներին:
Երկու տարին մեկ իրականացնում ենք ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի վերանայում՝ աշխարհում փոփոխվող նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի, շինարարական նյութերի, շինարարական տեխնոլոգիաների և այլ նորամուծությունների պահանջներին համապատասխան: Շուկայում առկա ցանկացած նորամուծություն ներկայացվում է մեր ուսանողներին: Այս պահին վերանայվում են առարկայական ծրագրերը: Սեպտեմբերից անցնում ենք ցիկլային ուսուցման, ասել է թե՝ կրթության կազմակերպման այն ձևին, որը Եվրոպայում տարածված և ընդունված է, իսկ ՀՀ-ում նման ուսուցում այս պահին իրականացնում են միայն երկու բուհ:
Ցիկլային ուսուցումը ուսանողներին հնարավորություն կտա ավելի շատ ժամաքանակով նախընտրելի մասնագիտական առարկաներ ընտրելու՝ հաշվի առնելով իրենց նախասիրությունները: Բուհն ուսումնական պլանից դուրս լրացուցիչ իրականացնում է նաև մաթեմատիկայի ու ֆիզիկայի, օտար լեզուների անվճար ուսուցում: Որակյալ մասնագետ դառնալու համար նշված առարկաները կարևոր են, քանի որ աշխատանքային շուկայում նախագծերը իրականացվում են համակարգչային ծրագրերով. սեպտեմբերից ուսանողները հնարավորություն կունենան տիրապետելու նաև այդ ծրագրերին: Ավելացրել ենք ուսանողների գործնական աշխատանքների ժամանակահատվածը, եթե նախկինում այդ աշխատանքների տևողությունը երկու շաբաթ էր, այսօր՝ նվազագույնը երկու ամիս: Երկարաժամկետ գործնական աշխատանքները հնարավորություն կտան ուսանողներին կիրառելու արդեն իսկ ստացած գիտելիքները՝ շինարարական և նախագծային աշխատանքներում ներգրավվելով: Պայմանագրեր ենք կնքել ոլորտային գործատուների հետ, և նրանցից շատերն անգամ առաջարկել են պրակտիկայի ընթացքում ուսանողին վարձատրել կատարած աշխատանքի համար:

Ինչպե՞ս եք գրավում ապագա ուսանողներին և ինչպե՞ս եք նրանց ներգրավում կրթական գործընթացի մեջ:
Ապագա ուսանողների համար հստակ առաջարկներ ունենք՝ զեղչային համակարգից մինչև աշխատանքի տեղավորվելու հեռանկարներ: Աշխատանքային շուկայում առկա է մասնագետների մեծ պահանջարկ, և այսօր վստահությամբ կարող եմ ասել, որ մեր շինարարության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են չորրորդ կուրսից կամ մագիստրատուրայից ընդունվել բարձր վարձատրվող աշխատանքի: Պայմանագիր ենք սկսել կնքել գործատուների և ուսանողների միջև: Այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, տիրապետում են մասնագիտական համակարգչային ծրագրերին և մեկ օտար լեզվի, համալսարանը պարտավորվում է ավարտելուց հետո նրանց ապահովել բարձր վարձատրվող աշխատանքով:
2021 թվականից շինարարական մասնագիտությունների ուսման վարձերը զգալիորեն նվազեցվել են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շինարարական մասնագիտություններով դիմորդների մեծ մասը գալիս է ՀՀ տարբեր մարզերից. նրանց խրախուսելու և աջակցելու համար համալսարանը նման քայլ է նախաձեռնել:
Ճարտարապետաշինարարական ոլորտում միջազգայնացման հաստատված միտումը պահանջում է մասնագիտացված համալսարանների ակտիվ ներկայություն միջազգային գիտական ու կրթական տարածքում: Ի՞նչ կպատմեք համալսարանի՝ արտերկրի գործընկերության մասին:

ՃՇՀԱՀ-ն ունի արտասահմանյան երկրների բուհերի և կազմակերպությունների (Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ամերիկայի, Շվեդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի, Իրանի, Իսպանիայի, Վրաստանի, Լիտվայի) հետ ստորագրված երկկողմ, բազմակողմ շուրջ 76 պայմանագիր:
Համագործակցության շրջանակում իրականացվում են ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտաժողովներ, դիպլոմային նախագծերի պաշտպանությանը հանձնաժողովների փոխադարձ մասնակցություն, համատեղ գիտակրթական ծրագրեր: Համալսարանն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ «Ճարտարապետական և շինարարական բուհերի միջազգային ասոցիացիան» (АСВ), Ֆրանսիայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների ցանցը (REA), Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF), «Romualdo Del Bianco Foundation» կազմակերպությունը, «Ուղի և գոտի» ճարտարապետաշինարարական համալսարանների միջազգային կոնսորցիումը: Ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը պաշտոնապես ճանաչվում է ֆրանսիականին համարժեք:
Համալսարանը եվրոպական «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի շրջանակում վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել է 61 ուսանողի, 142 դասախոսի և վարչական աշխատակցի փոխանակումներ: Հիմնվել են Ակադեմիական նվաճումների կենտրոն (Ֆրանկոֆոնիայի շրջանակում), Ռուսաց լեզվի կենտրոն (ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ համագործակցության շրջանակում), Պատմաճարտարապետական ժառանգության պահպանման լաբորատորիա (Իտալիայի գործընկերներ կազմակերպությունների հետ), Նախագծերի կառավարման կենտրոն (ԱՄՆ Ռատգերս համալսարանի հետ համագործակցությամբ): «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ստորագրվել է ոլորտի մասնագիտություններով կադրերի պատրաստման վերաբերյալ հուշագիր: Եվրամիության «IACOBUS» ծրագրով համագործակցում ենք Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի, Իսպանիայի Կորունիայի, Գերմանիայի Ռեգենսբուրգի, Բելգիայի Լիեժի բուհերի հետ: Մեր նախաձեռնությամբ 2008 թ. հիմնադրվել է և առ այսօր կազմակերպվում է «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ամենամյա գիտաժողովը, որի ներկայիս համակազմակերպիչներն են Պեկինի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Չեստոհովայի, Օստրավայի, Ֆլորենցիայի, Ռատգերսի համալսարանները:
Համագործակցությունն ընդլայնվում է Իրանի առաջատար բուհերի և կազմակերպությունների հետ, որոնց թվում են Թեհրանի համալսարանը, Շարիֆ տեխնոլոգիական համալսարանը, Բաբոլ Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանը, Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտը:
Համալսարանը «Ճարտարապետաշինարարական բուհերի միջազգային ասոցացիայի» լիիրավ անդամ է, որին անդամակցում են ԱՊՀ երկրների բոլոր այս ոլորտի խոշոր բուհերը: Նվազագույնը տարին մեկ անգամ իրականացնում ենք ուսումնական պլանների փոխադարձ ստուգում-քննարկում, և եթե անդամ որևէ բուհ ունի նորամուծություն, փոխանակվում ենք փորձով: Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ մեր ուսումնական պլանները համընկնում են ԱՊՀ անդամ երկրների բուհերի ուսումնական պլանների հետ: Մենք` անդամ երկրներս, գիտակցում ենք, որ այնպիսի կադրեր պետք է պատրաստել, որ հետագայում մեր ուսանողները, ինչու ոչ, ԱՊՀ երկրների հետ կարողանան համագործակցել և նախագծեր իրականացնել:

Ի՞նչ տեղ է զբաղեցնում համալսարանը միջազգային կրթական վարկանիշային աղյուսակներում:
2020 թվականին որոշեցինք աշխատանքներ տանել, որ մեր բուհը ներառվի համալսարանների միջազգային վարկանիշավորման համակարգերում։ Ուզում էինք հասկանալ, թե համալսարանն ինչ խնդիրներ ունի, որոնք են թույլ ու ուժեղ կողմերը: Վարկանիշավորումը թույլ է տալիս ավելի համակարգված աշխատել ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ: Այդ նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում բուհը ներառվել է միջազգային վարկանիշավորման «QS», «Shanghai» և «U-Multirank» համակարգերում։ Առաջին տվյալները ստացել ենք 2020 թվականի վերջերին վարկանիշավորման «QS» համակարգից։ Նրանք մեր բուհը դասակարգել էին տարածաշրջանային համատեքստում (Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնական հաստատություններ), որտեղ վարկանիշավորման սանդղակով 251-րդն ենք։ Բացի դրանից՝ «QS»-ից ստացված հաշվետվությունում մանրամասն նկարագրված են համալսարանի ուժեղ և թույլ կողմերը։ Ներկայումս սպասում ենք «Shanghai» և «U-Multirank» համակարգերի գնահատականներին։ Ճիշտ է այս երկու համակարգերից դեռևս տեղեկություններ չունենք, սակայն ամեն ինչ անելու ենք, որ մյուս տարի մեր ցուցանիշները բարելավվեն։
Ժամանակակից ճարտարապետների և շինարարների պատրաստման նախադրյալներից մեկը լավ զարգացած նյութատեխնիկական բազան է:
Ի՞նչ է անում ՃՇՀԱՀ-ն այս առումով:
Համալսարանում գործում են շինարարական մասնագիտությունների գծով տեխնոլոգիապես հագեցված ժամանակակից լաբարատորիաներ: Տեխնիկական լաբորատոր սարքավորումները բոլոր լաբորատորիաներում երեք տարին մեկ թարմացվում են, քանի որ նոր նյութեր ու սարքավորումներ են մտնում շուկա: 2021 թվականի հունվար ամսին է կահավորվել վերջին լաբորատորիան: Բետոնի, շինարարական նյութերի, շինարարական կոնստրուկցիաների, գրունտների, գեոդեզիայի լաբորատորիաները ամբողջությամբ համալրված են նորագույն սարքավորումներով: Այնտեղ իրականացնում ենք ոչ միայն գիտական հետազոտություններ, այլև ուսանողներն իրենց ձեռքերով պատրաստում են շաղախներ և իրականացնում փորձարկումներ: Նախատեսում ենք լաբորատորիաներն օգտագործել մասնավոր շինարարական ոլորտում, քանի որ համալսարանը հիմնադրամ է, և կարող ենք նաև պետությանը վճարովի ծառայություններ մատուցել, ինչն էլ կապահովի համալսարանին լրացուցիչ ֆինանսական եկամուտ:
Ինչպիսի՞ն են համալսարանի և պետական մարմնի միջև հարաբերությունները:
Ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Ճարտարապետների պալատի, Շինարարների միության հետ: Կոմիտեի հետ ունենք մի շարք պայմանավորվածություններ. համալսարանը պատրաստում է ոլորտային կադրեր, որոնք համակարգվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: Նախատեսում ենք համագործակցություն ՀՀ-ում գործող շինարարական նորմերի և կանոնների թարմացման, վերամշակման ուղղությամբ, ինչպես նաև ոլորտին անհրաժեշտ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով գիտական ուսումնասիրությունների շրջանակում: Ի դեպ, վերջերս ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ պատվիրակությունը համալսարանում էր, և քննարկեցինք համագործակցության խորացման հետագա քայլերը: Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցում ենք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ու Երևան քաղաքում տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությամբ, իհարկե, այն լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում, որոնք ունի համալսարանը:
Համագործակցում ենք Գիտության պետական կոմիտեի հետ, ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ այսօր կա այն գիտակցումը, որ համալսարանը կարող է դառնալ այն հիմքը, որի վրա կարող է պետությունը հենվել և լուծել իր առջև ծառացած կիրառական-գիտական նշանակության խնդիրներ: Նամակներ ենք ուղարկել ՀՀ բոլոր մարզպետարաններին, խոշորացված համայքներին՝ խնդրելով ներկայացնել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներ: Ընդհանրապես համալսարանի և պետական, հատկապես ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումն ու խորացումը անհրաժեշտություն են, քանի որ առկա խնդիրները ընդհանուր են:

Առաջիկա ի՞նչ ծրագրերի սպասենք:
ԱՊՀ անդամ բուհերի ղեկավարների որոշմամբ 2021 թվականը հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի ամբողջ ԱՊՀ տարածքում, ինչն էլ համընկել է մեր համալսարանի հիմնադրման 100-ամյակի հետ: Հոկտեմբերի 6-8-ը ՃՇՀԱՀ-ում կկայանա «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին: Մի շարք միջոցառումներ ենք նախատեսել, կանցկացվի նաև ճարտարապետաշինարարական բուհերի շրջանավարտների դիպլոմային աշխատանքերի ցուցահանդես-մրցույթ:
Ի՞նչն էր խթանը, երբ ընտրեցիք ձեր մասնագիտությունը:
Կապն այս համալսարանի հետ դեռևս փոքր տարիքից է: Ծնողներս այս համալսարանի շրջանավարտներ են: Հայրս դասավանդում էր համալսարանի Նյութերի դիմադրության ամբիոնում: Ես հաճախ էի նրա հետ գալիս համալսարան: Մինչ հայրս դասաժամը ավարտեր, այդ ընթացքում նրա գործընկերները ինձ խնդիրներ էին տալիս, և ես անմիջապես լուծում էի դրանք: Այդպես էլ մնացի համալսարանում: Ինքս ավարտել են Տրանսպորտային շինարարության ֆակուլտետը: Այդ ընթացքում հետաքրքիր փոխանակման ծրագրեր էին ձևավորվում համալսարանի և եվրոպական բուհերի միջև, ավարտելուց հետո մեկնեցի Ֆրանսիա՝ Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցում սովորելու, և այդպես ամբողջությամբ կապվեցի մեր համալսարանի ու մասնագիտությունների հետ: Ընդհանրապես վիճակագրությունը փաստում է, որ ինժեներական և ճարտարապետական մասնագիտությունների ուսանողները հիմնականում կա՛մ շրջանավարտների երեխաներն են, կա՛մ ընտանեկան մասնագիտական տոհմը շարունակողներ:
Ձեր խորհուրդը ապագա մասնագետներին:
Հիմնվելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վիճակագրությանը՝ կարող եմ ասել, որ ինժեներական մասնագիտությունները մեծ պահանջարկ են վայելում: Այս մասնագիտություններով սովորելը հետաքրքիր է, քանի որ ստեղծագործական է: Իգական սեռի ներկայացուցիչներին կոչ եմ անում չխուսափել շինարարական մասնագիտություններ ընտրելուց, որովհետև շինարարները ոչ միայն աշխատում են շինհրապարակներում, այլև գրասենյակային պայմաններում իրականացնում են նախագծային բազմաբնույթ աշխատանքներ: