ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.04.2021

Շուտով տեղի կունենա ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին նվիրված ցուցադրությունը

     Շուտով տեղի կունենա ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին նվիրված ցուցադրությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
     Աշխատանքների մի ստվար հատված առաջին անգամ է ցուցադրվելու այն հանրությանը, ովքեր հետաքրքրված են ճարտարապետության պատմությամբ: Ցուցադրության համար նախատեսված նյութերի զգալի մասը պատկանում է մեծանուն ճարտարապետի ընտանիքին:

     Կցուցադրվեն Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրեր ու աշխատանքներ, ինչպես նաև Կոնյակի գործարանի այն գծագիրը, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել Անաստաս Միկոյանը:

-Հովհաննես Մարգարյանը խորհրդային շրջանի հայ մեծ ճարտարապետներից մեկն է, և թանգարանի պարտքն է ցույց տալ մեծ ճարտարապետին իր ստեղծագործություններով, որքան հնարավոր է ավելի ծավալուն,- կիսվում է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

     Ցուցահանդեսը բաղկացած է լինելու երեք մասից: Ներկայացված են լինելու ճարտարապետի ավանգարդիստական ժամանակները, ինչպես նաև մի շարք հետաքրքիր փաստաթղտեր, այդ թվում՝ Հովհաննես Մարգարյանի դիպլոմը, որը թույլ կտա պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել ճարտարապետական կուրսի շրջանավարտի ամենաառաջին դիպլոմը:
     Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։ Նրա շնորհիվ կառուցվեցին Երևանի կոնյակի գործարանը, Ռադիոյի տունը, «Մանկական աշխարհ» հանրախանութը:
     Կհրապարակվի ճարտարապետի գործունեությանը նվիրված գիրք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հովանու ներքո՝ «Հայ ճարտարապետներ» մատենաշարի շրջանակներում: