Աշխատանքային այցելություն Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղեր
Ապրիլի 17-ին տեղի է ունեցել հերթական աշխատանքային շրջայց Տավուշի մարզ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի և բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի մասնակցությամբ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները, պատվիրակությունը ծանոթացել է տարվող աշխատանքներին, ինչպես նաև տեղում տրվել են շինարարության ընթացքում ծառացած խնդիրներին լուծումներ: Հանձնարարականներ են տրվել նախագծում շտկումներ մտցնելու վերաբերյալ` կապված օբյկետների տեղաբաշխման մասով:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղ աշխատանքային շրջայցի ընթացքում պատվիրակությանը ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մուշեղյանը, «Բենտոնիտշին» կազմակերպության ղեկավար Արտյոմ Խեչյանը:
Հիշեցնենք, որ պուրակի շինարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով:
Այնուհետև այցելություն է իրականացվել Չինարի գյուղ, որտեղ ավարտին են մոտնում բնակելի տան կառուցման աշխատանքները: Շինարարական բրիգադների վարպետների հետ քննարկվել են բնակարանի ներքին հարդարման, պատերի արտաքին երեսպատման, տարածքի ցանկապատման և անասնագոմի կառուցման հետ կապված հարցերը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն վստահություն է հայտնում, որ ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում ժամանակին և պատշաճ որակով կապահովվեն աշխատանքների իրականացումը: