ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.04.2021

Վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը պարգևատրվեց ոսկե մեդալով

Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի կապակցությամբ՝ Ռաֆիկ Գարեգինի Եղոյանը պարգևատրվել է «Ճարտարապետության և Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով։ Մեդալը վաստակավոր ճարտարապետին հանձնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 2-ին լրացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, 1964-1977 թթ. Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյանի 90-ամյակը:
Ճարտարապետի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում ՝ «Հայաստան» հուշահամալիրը (քանդակագործ՝ Արա Սարգսյան):
1988 թվականի դեկտեմբեորի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին` որդու Գարեգին Եղոյանի հետ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի ճարտարապետների պալատը և Հայաստանի շինարարների միությունը շնորհավորում են շնորհաշատ ճարտարապետին 90-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում ամուր առողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ: