Շնորհավորական ուղերձ վաստակավոր ճարտարապետ Վիլեն Տոնիկյանին
Այսօր վաստակավոր ճարտարապետ Վիլեն Տոնիկյանի ծննդյան օրն է
(ապրիլի 10,1926թ․)
Վիլեն Տոնիկյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, եղել է արդյունաբերական հանգույցների բաժնի գլխավոր ճարտարապետը։
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել է «Կանազ» գործարանի բանավանը, պրոֆիլակտորիում Նորքում, Սարաջևի անվան երաժշտական դպրոցը, քարի և սիլիկատների ինստիտուտի համալիրները։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի ճարտարապետների պալատը և Հայաստանի շինարարների միությունը շնորհավորում են պարոն Տոնիկյանին 95-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն։