Հանդիպում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ Էդուարդ Մարությանի («ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ), Վահե Պետրոսյանի («ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ) և Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում նախագծային, շինարարական, ինչպես նաև փորձաքննության գործընթացները փուլային սկզբունքով իրականացնելու հարցերը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները և դրանց հաղթահարման ու տնտեսության ակտիվացման ուղղությամբ կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի իրագործման մեկ օր առաջ ճանապարհ հարթելու հրամայականը, Քաղաքաշինության կոմիտեն հնարավոր է գտնում պետական համալիր փորձաքննության ենթարկել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների զրո նիշից ցածր հատվածի նախագծային փաստաթղթերը՝ կառույցի ընդհանուր ճարտարապետական մասի նախագծային լուծումների առկայության պարագայում։
Քաղաքաշինական գործընթացներին զուգահեռ կոմիտեի կողմից ներկայումս մշակվում է բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների շրջանակում քաղաքաշինական գործառույթների փուլային սկզբունքները արտոնող և կարգավորող համապատասխան օրենսդրական կարգավորումներ։
Առաջարկում ենք բոլոր անհատներին և շահագրգիռ ընկերություններին ներգրավվել մասնագիտական քննարկումներին