ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.04.2013

Քաղաքաշինության նախարարն այցելեց Սիսակյան 3

Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու  նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այցելեց վերոնշյալ շենք:
Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի  հետ կապված խնդիրները:
Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` պարոն Թադեւոսյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով:
Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի “ՀայՍեյսմՇինի” եզրակացությամբ  շենքի  վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի: