ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.04.2021

Փաստաթղթային ապացույց՝ Ալեքսանդր Թամանյանի ոսկե մեդալի կապակցությամբ

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության  ազգային թանգարան-ինստիտուտը Ֆրանսիայի ազգային արխիվից փաստաթղթային հաստատում է ձեռք բերել, որ 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում Ալեքսանդր Թամանյանը ոսկե մեդալ է ստացել   Օպերայի և Բալետի թատրոնի շենքի նախագծի համար:
     Մինչ օրս տարբեր աղբյուրներ նշում էին տարբեր վաստակի պարգևներ, երբեմն նույնիսկ շշուկներ էին պտտվում՝ կասկածի տակ դնելով մրցանակ ստանալու փաստը:
- Այս հարցը պարզելու համար դիմեցինք Ֆրանսիայի ազգային արխիվներին և այնտեղից պատասխան եկավ՝  երեք սքանի ձևով: Նշված է գրական աղբյուրը, ժյուրին ողջ կազմով և որ Ալեքսանդր Թամանյանը ստացել է ոսկե մեդալ,-պատմում է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը և շարունակում, որ սա ավելի շատ գիտական նշանակություն ունեցող երևույթ է, և այս գործողությունից հետո թանգարան-ինստիտուտը 20-րդ դարի հայ ճարտարապետության պատմության մեջ ամուր կետ «դրեց»։