Հանդիպում «Արմբազալտ» ընկերության հիմնադիր Էդվարդ Գրիգորյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում «Արմբազալտ» ընկերության հիմնադիր Էդվարդ Գրիգորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Արմբազալտ» ընկերության արտադրանքի կիրառելիության բարձրացման հարցեր, որոշվեց բարելավել քաղաքաշինության ոլորտում ընկերության արտադրանքների վերաբերյալ գործող նորմատիվատեխնիկական դաշտը, ինչը կխթանի ընկերության արտադրությունը և կդառնա պետական մարմնի և մասնավոր ընկերության լավ համագործակցության նախադեպ:
«Արմբազալտ» ընկերությունը զբաղվում է բազալտե մանրաթելերի հենքի վրա ամրանների և այլ շին. տարրերի և շինվածքների արտադրությամբ: