ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.03.2021

Աշխատանքային շրջայց Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր

      Տեղի է ունեցել շրջայց Տավուշի մարզ՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի,  Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի, գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանի, «Օստ-շին» շինարարական կազմակերպության տնօրեն Ռոբերտ Օխանյանի մասնկացութամբ:          Աշխատանքային շրջայցի ողջ ընթացքում պատվիրակությանը ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Չինարի, Այգեպարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ղեկավարները։
      Շրջայցի ընթացքում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է  վերսկված շինարարական աշխատանքներին, ինչը պատերազմական գործողությունների հետևանքով դադարեցված էր: Չինարի գյուղում ներկայումս տարվում է բնակարանի ներքին էլէկտրամատակարարման սնուցման  մոնտաժային և ներքին հարդարման աշխատանքներ:

      Շրջայցի ընթացքում այցելություն է կատարվել Այգեպար գյուղ, որտեղ ավարտին է մոտենում  Շինարարների միության  հովանավորությամբ կառուցվող ապաստարանի շինարարական աշխատանքները: Հետագա ամողջական աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար շինարարներին տրվել են կոնկրետ  հանձնարարականներ։
     Աշխատանքային շրջայցն ավարտվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ տարվում են «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքները: Պուրակի կառուցման համար կատարվել են տարածքի նախապատրաստական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով: