Կին ճարտարապետ ` Մարգարիտա Հայրապետյան
Ի պատիվ Կանանց տոնական միամսյակի՝ մենք հիշում ենք այն, ինչը հաճախ մոռացվում կամ մնում է առանց պատշաճ ուշադրության՝ կանանց դերը մեր երկրի ճարտարապետության մեջ: Մենք խոսում ենք այն կանանց մասին, ովքեր մեծ նպաստ են ունեցել ճարտարապետության զարգացմանը:
Կին ճարտարապետ՝ Մարգարիտա Հայրապետյան
Ձեզ ենք ներկայացնում կին ճարտարապետ Մարգարիտա Հայրապետյանին, ով ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտը, աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի «Սոյուզսպորտպրոեկտ» ինստիտուտի երևանյան մասնաճյուղում:
Վաստակավոր ճարտարապետի հայտնի աշխատանքներից է Երևանի տիկնիկային թատրոնի շենքը: Այն շահագործման է հանձնվել 1974 թվականին, սակայն թատրոնը սկսել է աշխատանքները 1975 թվականից, որպեսզի ավելորդ խոսակցությունների առիթ չլինի` նախագծում թատրոնի վերաբերյալ խոսք չի եղել, այլ նշվել է, որ տվյալ տարածքը օգտագործվելու է մոդելային ցուցադրություններ կազմակերպելու համար: Մինչև 2003-2004 թվականները թատրոնի առաջին հարկում եղել է սրճարան՝ տարածքը 2004թ-ին Քրք Քրքորյանի Լինսի հիմնադրամի միջոցով վերադարձվել է թատրոնին, վերանորոգվել և սրճարանի տարածքում բացվել տիկնիկների թանգարանը:
Մարգարիտա Հայրապետյանը նախագծել է բնակելի շենք Սայաթ-Նովա փողոցում, Օղակաձև զբոսայգու առաջին և չորրորդ հատվածները: Մեկ այլ այգի ևս կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով և բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ Հանրությանը առավել հայտնի է որպես Թումանյան կամ Թումոյի այգի:
Մարգարիտ Հայրապետյանը մահացել է 2004թ. օգոստոսի 2-ին, Երևանում: