ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.03.2021

Վեբինար` «Ճարտարապետության և մշակույթի պատմությունը» խորագրով

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Թուրքմենստանի շինարարության և ճարտարապետության նախարարության կողմից կազմակերպվող «Ճարտարապետության և մշակույթի պատմությունը» խորագրով միջազգային վեբինարին մասնակցելու հրավեր էր ստացել:
      Վեբինարի ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ                   «Ժամանակակից ճարտարապետությունը», «Ճարտարապետությունը փոփոխվող աշխարհում», «Պատմամշակութային շինությունները և դրանց պահպանմանն ուղղված քայլերը»  թեմաներով:
     Վեբինարի ընթացքում կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանը ներկայացրել են հայ-թուրքմենական բազմամյա պատմություն ունեցող համագործակցությունը՝ ճարտապետության և մշակութային ժառանգության ոլորտում, ինչպես նաև վերոգրյալ թեմաների շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ձեռքբերումները: