ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.03.2021

Քննարկում «Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի վերաբերյալ

«Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության աշխատանքների շրջանակում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել էր հերթական հանդիպումը նախագծի գլխավոր ճարտարապետ  Ռազմիկ Բաբայանի հետ:  
Հիշեցնենք, որ նախատեսվում է Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ` տալով մանրամասն գոտևորում, առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում: