ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.03.2021

Շնորհավորական ուղերձ մարտի 8-ի առթիվ

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք Ձեզ Կանանց միաջազգային օրվա կապակցությամբ:

Անհիշելի ժամանակներից հայ կինը համարվել է ընտանիքի հիմք: Հպարտությամբ շեշտում ենք՝ մեր կողքին ապրում են արարող և ստեղծող, ոգևորող ու ոգեշնչող կանայք: Բնույթով ՝ կանանց վիճակված է սեր և կյանք պարգևել, այս աշխարհը դարձնել ավելի բարի և գեղեցիկ, ստեղծել հանգստավետություն և լինել տղամարդկանց հիմնական հենարանը կյանքի ցանկացած իրավիճակներում:

Այս տոնն առիթ է երախտագիտության և փառաբանման խոսքեր հասցեագրելու համար:
Կրկին ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:

«Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը…»
Պարույր Սևակ