ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.02.2021

ՃՄՄԱ-ի գիրք ալբոմի ստեղծման համար ընդունվում են նախագծեր

       Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիան (ՃՄՄԱ) (МАСА) պատրաստվում է թողարկել «Վերջին 30 տարվա ընթացքում լավագույն ճարտարապետական լուծումները ԱՊՀ երկրներում. ստուգատես-մրցույթների դափնեկիրներ»  խորագրով գիրք ալբոմ:

     Ալբոմում ընդգրկվելու համար առաջարկվում է տրամադրել ՀՀ տարածքում վերջին երեք տասնամյակների ընթացքում, 3-5 լավագույն նախագծերի (շինությունների) վերաբերյալ նյութեր.

  •         նշելով նախագծի անվանումը,
  •         մշակման տարին,
  •          նախագծի ստացած մրցանակները,
  •          հեղինակային կոլեկտիվը:

       Տպագրման բարձր որակն ապահովելու համար նյութերը տրամադրել  էլեկտրոնային եղանակով ՝(150 dpi և ավելի բարձր, RGB կամ psd, tiff կամ jpeg):

        Նպատակահարմար է, ներկայացնել ՃՄՄԱ-ի (МАСА)  ստուգատես-մրցույթներին նախկինում չմասնակցած նախագծերը։

          Նշենք, որ ՃՄՄԱ-ն (МАСА)  հրատարակման համար պատրաստում է տարբեր տարիներին ՃՄՄԱ-ի I աստիճանի դիպլոմի և Ոսկե մեդալի արժանացած նախագծերին նվիրված ընտրանի:

         Խնդրում ենք առաջարկությունները ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: