24.02.2021
«Երազներում նույնպես նախագծում եմ». Արթուր Թարխանյան
Այն համալիր մարդկային որակները, որոնցով պապիկս օժտված էր շատ յուրահատուկ էին: Իր հետ կյանքը նույն տան մեջ շատ ավելի նման էր երազանքի հետ միասին ապրելուն,-կիսվում է Ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի թոռը:
«Ռոսիա» կինոթատրոն, «Զվարթնոց» օդանավակայան, Երիտասարդության պալատ, Մարզահամերգային համալիր, Երևանում` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Շուրջ 2 տասնյակ հուշարձանների հեղինակ և համահեղինակ ժողովրդական ճարտարապետը փետրվարի 23-ին կդառնար 89 տարեկան: Այդ կապակցությամբ խոսել ենք վարպետի թոռան՝ Արտավազդ Թարխանյանի հետ, ով կիսվում է հիշողություններով:
-Ճարտարապետը լինելով հայ-սովետական մոդերնիզմի ջատագով՝ ժողովրդական և ազգային մոտիվենրով վերաբերմունք էր կարողանում ներկայացնել իր կառույցներին:
-Նրա ստեղծագործական գործունեությունը ինքնին յուրօրինակ է: Ճարտարապետ Վարազդատ Մարտիրոսյանը մեկ անգամ ասել է. -Արթուր, դու քո ստեղծագործական ուղու նույնիսկ մեկ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրով արդեն իսկ մտար հայոց ճարտարապետության պատմության մեջ և գրվեցիր ոսկե տառերով:
-Պապիկս շատ աշխատասեր անձնավորություն էր, նույնիսկ ավարտված նախագիծը պատրաստ էր պատռել և կրկին վերադառնալ էսքիզային փուլին:- Ժպտալով պատմում է Արտավազդը ու շարունակում.- Գիտե՞ք, իր կոլեկտիվի համար այդ քայլը շատ ընկալելի էր և դարձել էր սովորական: Բոլորը գիտեին, որ վեց ամսվա քրտնաջան աշխատանքի արդյունքը պատրաստ էր նետել աղբարկղը՝ միայն իր տեսլականին հասնելու համար:
-Նա ուներ ֆենոմենալ հիշողություն, հիանալի գիտելիքներ հայկական պաշտամունքային կառույցների վերաբերյալ: Չկար մի զարդանախշ, մի վանական համալիր քիվ, որ կարող էր նրա համար անճանաչելի լինել:
-Նույնիսկ փոքր տարիքում, երբ հարցնում էի.-Իսկ ինչպե՞ս ես պապիկ ստեղծագործում, որտեղի՞ց են հայտնվում մտքերը, նա ասում էր. -Երազներում նույնպես նախագծում եմ…: Յուրաքանչյուր նախագծի ցուցաբերում էր յուրահատուկ վերաբերմունք:
Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյան և Սպարտակ Խաչիկյան, այդ եռյակը, շատ բարձր էին գնահատում ընկերությունը և հարգում միմյանց: Բոլորը գիտեին, որ նրանց համար անհնարին ոչինչ չկար: