ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.02.2021

«Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով քննարկում

     «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից այսօր նախաձեռնվել էր «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ պետական մարմինների, կառուցապատող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկմանը Քաղաքաշինության կոմիտեից մասնակցել և օրակարգային հարցերի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը:
Քննարկվում էր՝
1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի՝ գործող խմբագրությամբ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված՝ գործնականում առաջացող խնդիրներ,
2. «Կառուցապատման գործընթացում ներգրավված պետական կառավարման և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և կատարվող գործողությունների ժամկետների հնարավոր օպտիմիզացում» խնդիրը:

 Կից` քննարկման ամբողջական տարբերակի հղումը