ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.02.2021

«Առաջին լրատվական»-ի հյուրն է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը

Երեկ «Առաջին լրատվական»-ի հյուրն էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Հարցազրույցի մանրամասնությունը ստորև (աղբյուրը` https://www.1in.am/2901312.html?fbclid=IwAR0jsuDcIktpaErH8Atyep61ntGb6UDJ4T0k6xCKbit5BgXgiAI8YmEPWEA)

Քաղաքաշինության նախարարությունն ավելի մեծ լիազորություններ ուներ, քան այժմ ունի կոմիտեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, կոմիտեի աշխատանքների և պատասխանատվության ծավալը չի փոքրացել:

«Հայասատնի սահմաններում բնակֆոնդը հաշվառված է, կառավարության կողմից համապատասխան աջակցությունները տրամադրված են: Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամաս է կառուցվում կառավարության ծրագրի շրջանակներում՝ պետբյուջեի միջոցով, իրականացվել են ճանապարհների նշահարման աշխատանքները, զուգահեռ նաև նախագծման աշխատանքներ են իրականացվում, և՛ հողամասերը պետք է բաշխվեն, և՛ պետք է սկսվի տների շինարարությունը: Որոտանում նույնպես տնատիրության խնդիր կա, որը պետք է լուծվի:

Ճանապարհի անվտանգության խնդիրը իրականացվում է համապատասխան սահմանապահ կառույցների կողմից, ճանապարհի շինարարության պահպանման խնդիրը իրականացնում է ՏԿԵ նախարարությունը: Սահմանների հստակեցման հետ կապված որոշ թվով բնակելի տների տեղափոխման անհրաժեշտություն կա, այդ նպատակով է իրականացվում Շուռնուխի նոր թաղամասի կառուցումը: Մենք նպատակ ունենք չսահմանափակվել 12-13 տների հարցով, փորձենք ավելի ընդլայնել շինարարությունը, որովհետև կլինեն նաև մարդիկ, որոնք կցանկանան բնակվել Շուռնուխում: Նախատեսում ենք այնտեղ գյուղատնտեսական մթերքների արտադրության, ջերմոցային տնտեսության, հասարակական կառույցների հիմնում, ինչը կնպաստի բնակչության զբաղվածության հարցի լուծմանը:

Անվտանգ ճանապարհների խնդիրը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի և եթե հնարավորություն կա, ունենալ շրջանցիկ, ավելի անվտանգ ճանապարհ: Այսօր  Սյունիքի մարզում ճանապարհների անվտանգության խնդիր չունենք: Արցախում կա այդպիսի խնդիր: Այդ խնդիրը քննարկվել է, Արցախի համապատասխան մասնագետները գտել են լուծում, որ ավելի անվտանգ և ապահով ճանապարհ լինի»,- նշեց Ղուլարյանը: