Հայտարարություն «Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի, վերակենդանացման ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:
Խնդրում ենք ստորև ներկայացվող մրցույթի նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել info@minurban.am էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ:
Նախագծին կարող եք ծանոթանալ հղմամբ` https://bit.ly/3nT2Iq8
