ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.01.2021

Գագիկ Հմայակի Մարտիրոսյանը պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով

     Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Գագիկ Հմայակի Մարտիրոսյանը պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
     Գագիկ Մարտիրոսյանն իր գործունեության հիմնական մասը՝ Խորհրդային տարիներից ի վեր, նվիրել է պետական կառավարման համակարգին՝ նախ որպես Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Շինարարության նախարար, Պետական նախարար, Էներգետիկայի, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի վարչապետի խորհրդական:
     Անգնահատելի է նրա ավանդը քաղաքաշինության ոլորտում, հատկապես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման գործում, բազմաթիվ են նրա կողմից համակարգված և իրականացված շենքային համալիրների և ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման աշխատանքները:
     Հարգելի Գագիկ Հմայակի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն, երկար տարիների խաղաղ ու երջանիկ կյանք, բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ մեր պետականության և քաղաքաշինության բնագավառի զարգացման:

     Հարգանքով`

     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյան