ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.04.2013

Քաղաքաշինության նախարարն ընդունեց Իրանի դեսպանին

Քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը ապրիլի 5-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանարապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Թադեւոսյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունները եւ նշեց, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովի 11-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռման հուշագրի համաձայն` առաջարկվել է քննարկել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում մշակված եւ փոխհամաձայնեցված «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարության միջեւ համագործակցության ծրագրի» ստորագրման հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեյիսիին փոխանցեց ԻԻՀ ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարի ողջույները, շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության ծրագրի վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:
Հանդիպմանը կարեւորվեցին սեյսմակայուն շինարարության նախագծմանը, շենքերի վերականգնմանն ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակներին, ուսուցողական դասընթացների եւ գիտական սեմինարների կազմակերպմանը, ինչպես նաեւ երկու երկրների պատասխանատուների եւ մասնագետների փոխայցելությունների շրջանակներում համատեղ նախագծերին վերաբերող հարցերը: