ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.01.2021

Տեղեկատվություն ք. Երևան Գրիբոյեդովի փողոցի N48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի վերաբերյալ

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշմամբ/https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148988/ հաստատվել է Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրային ծառայողների համար սահմանված կարգով բաշխել թվով 1000 բնակարան և 1000 ավտոկայանատեղի: Շենաքային համալիլի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 42 ամսվա ընթացքում:
Առաջին փուլով նախատեսվում է 478 բնակարան և 478 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլով՝ 522 բնակարան և 522 ավտոկայանատեղի:
Ծրագրի շահառու են հանդիսանում՝՝
1.«Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք (այսուհետ՝ սույն կարգի կիրառման իմաստով՝ ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։
2.Օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձիք:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում (երկարամյա ծառայության, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունավետության և ներդրած նշանակալի ավանդի համար), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրերի իրականացման գրասենյակների այն աշխատակիցները, որոնց գործատուն գտնվում է Երևան քաղաքում։ Վարչապետի համաձայնությունը կարող է տրվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի գրավոր հիմնավորված միջնորդության առկայության դեպքում: Վարչապետի համաձայնությունը ստացած մարմինների աշխատողների դիմ-հայտերը ներառվում են համապատասխան լիազոր մարմնի գերատեսչական տեղեկանքում։
  • Ծրագրի շրջանակներում կառուցվող շենքային համալիրի բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն
  • Բազմաբնակարան շենքային համալիրի շինարարությունն իրականացնում է «ՕՐԴ-ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ
  • Բնակարանների ընդհանուր մակերեսի 1քառ.մետրի միջին արժեքը կազմում է՝
-ներքին հարդարմամբ՝ 377.000 դրամ,
-առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով և միջնապատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման, ջրահեռացման, ջրամատակարարման խողովակներով և էլեկտրամատակարարման լարանցումներով՝ 339,000 ՀՀ դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • Ավտոկայանատեղիի արժեքը՝ 2,680,000 ՀՀ դրամ
Սահմանված կարգով ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կտրամադվի լրացուցիչ տեղեկատվություն։